Վիկտորյա Բեքհեմը Ստելա Մաքքարթնիի հետ վիճել է դայակի պատճառով

18:39   14 փետրվարի, 2020

Դիզայներ Վիկտորյա Բեքհեմը Ստելա Մաքքարթնիի հետ վիճել է, երբ իբրեւ թե վարձել է նրա դայակին ու փորձել աշխատանքի ընդունել նրա նորաձեւության թիմի անդամին, գրում է The Sun պարբերականը։

Картинки по запросу

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Spice girls»-ի նախկին մենակատարն ընդհանուր ծանոթներից իմացել է, որ Ստելա Մաքքարթնիի երեխաների դայակը լավագույնն է Լոնդոնում, նրան առաջարկ է արել, որից դայակը չի կարողացել հրաժարվել։ Բեքհեմը նաեւ փորձել է իր մոտ գրավել Մաքքարթնիի նորաձեւության խմբի գլխավոր անդամներից մեկին։

Երբ Ստելան իմացել է այդ մասին, զայրացել է։ Եվ նույն պահին ետ է կանչել հրավերն ընտանեկան երեկույթին, որին պետք է մասնակցեր Բեհքեմների ընտանիքը։ Վիկտորյան ընկերուհուց ներողություն է խնդրել՝ էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելով։ Եվ խնդրել է, որ իրենց անձնական վեճը չազդի ընտանիքների միջեւ ընկերությանը. Բեքհեմի ութամյա դուստրը՝ Հարփերը, շատ մտերիմ է Ստելայի իննամյա դստեր՝ Ռեյլիի հետ։

Բայց դա չի օգնել։ Դիզայներները սոցիալական ցանցերում դադարել են հետեւել միմյանց։

Լուսանկարները՝ Getty images, Instagram



© NEWS.am STYLE