«Մթնշաղ»-ի աստղը՝ Բեթմենի կոստյումով (վիդեո)

15:39   14 փետրվարի, 2020

Մեթ Ռիվզը՝ Բեթմենի մասին նոր ֆիլմի ռեժիսորը, հրապարակել է առաջին թիզերը, որում Ռոբերը Պատինսոնին ներկայացրել է կոստյումով, գրում է 24News-ը։

Այն միայն թեստային տեսանյութ է, բայց ամեն ինչ բավական մռայլ է։ Հենց այս տոնն էլ ցանկանում է պահպանել ռեժիսորը։ Նա ծրագրում է «սեւ դետեկտիվ» նկարահանել, որը, Ռիվզի խոսքով, կպատմի Բեթմենի դերում Բրյուս Ուեյնի երկրորդ տարվա մասին։  

2019թ.-ի մայիսին ֆիլմի ստեղծողները հաստատել են, որ Ռոբերտ Պատինսոնը կդառնա հաջոդ Բեթմենը։ Դրանից հետո «Մթնշաղի» աստղը պարբերականներից մեկիւ զվարճալի մեկնաբանություն էր տվել իր հայտնիության եւ սպասվող պրեմիերայում խաղի մասին:



© NEWS.am STYLE