Գեղեցիկ եւ երջանիկ. Բեն Ավետիսյանի լուսանկարները՝ սիրելիի հետ

21:41   14 փետրվարի, 2020

Դերասան Բեն Ավետիսյանը կիսվել է ջերմ լուսանկարներով։

Instagram-յան էջում դերասանը լուսանկարներ է հրապարակել սիրելիի՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ։ Դերասանն այդ կերպ շնորհավորել է սիրահարների օրը։ Կադրերում զույգը ջերմ գրկախառնված է։ «Շնորհավոր սուրբ Վալենտինի օրը»,- գրել է դերասանը, որի հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրանց. «Շատ եք իրար սազում»։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանը պատմել էր Դիանայի հանդեպ տածած գեղեցիկ սիրո, ժամանակավոր դժվարությունների, այժմ իրենց բաժանող հեռավորության եւ մեծ կարոտի մասին: «Դիանան այն աղջիկն է, որին սիրում եմ, այն մարդը, որն ինձ միշտ հասկացել է, միշտ կողքիս է եղել` անկախ նրանից, թե կյանքի որ փուլում եմ եղել նրան հանդիպելուց հետո: Նա աղջկա իմ իդեալն է, որի մեջ ինքս ինձ եմ վերագտել, այն մարդն է, որի հետ ես ինձ լիարժեք եմ զգում` բարի, նուրբ, կանացի, խելացի, շատ գեղեցիկ մարդ, որի համար ես, իսկապես, պայքարել եմ եւ դա եղել է իմ կյանքի ամենակարեւոր ու հիանալի պայքարը»,- ասել էր նա։



© NEWS.am STYLE