Սոբչակը հետեւորդներին շնորհավորել է թոփլես ու փակել Գլյուկոզայի կուրծքը  

19:14   14 փետրվարի, 2020

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հետեւորդներին սուրբ Վալենտինի օրվա առիթով շնորհավորել է անկեղծ լուսանկարով։ Նախագահի նախկին թեկնածուի հետ լուսանկարի համար մերկացել են դիզայներ Յանա Ռասկովալովան եւ երգչուհի Նատալյա Իոնովան, որը հայտնի է Գլյուկոզա կեղծանվամբ։

View this post on Instagram

A post shared by Ксения Собчак (@xenia_sobchak) on

Սոբչակը լուսանկարն ուղեկցել է «Հուսահատներն ու հուսահատվածները» մակագրությամբ։ Նմանատիպ լուսանկարներ հրապարակել են Իոնովան եւ Ռասկովալովան։

Հեռուստահաղորդավարուին նաեւ նշել է, որ լուսանկարի հեղինակը Վադիմ Ռասկովալովն է՝ գործարար եւ լուսանկարի հերոսներից մեկի ամուսինը։ Սոբչակի ամուսինը՝ Կոնստանտին Բոգոմոլովը, նրա խոսքով, ֆոտոշարքի ռեժիսորն է եղել։



© NEWS.am STYLE