Ջենիֆեր Էնիսթոնը սիրախաղ է անում դերասանի հետ եւ դա Բրեդ Փիթը չէ

12:14   15 փետրվարի, 2020

Ջենիֆեր Էնիսթոնը չի սիրում մեկնաբանել անձնական կյանքը։ Սակայն դերասանուհու արարքները բավականին խոսուն են։

SAG Awards-ի արարողության ժամանակ Ջենիֆեր Էնիսթոնի եւ Բրեդ Փիթի ջերմ գրկախառնություններից հետո նախկին ամուսիններին վերամիավորեցին, սակայն դերասանուհին, կարծես, իր ուշադրությունը կենտրոնացրել է մեկ այլ հայտնի դերասանի՝ Ջոն Հեմմի վրա: «Խելագարները» սերիալի աստղն ու Էնիսթոնը ողջ երեկոյի ընթացքում գրեթե չեն հեռացել միմյանցից։

Ջենիֆերն ու Ջոնը եղել են մի քանի ժամադրության, ինչն էլ բացատրում է նրանց աշխույժ զրույցը։ Նախկինում դերասանուհին միայն հեռվից էր հետաքրքրվում Հեմմով, քանի որ նա 18 տարի հարաբերությունների մեջ էր ռեժիսոր Ջենիֆեր Ուեսթֆելդի հետ։

«Մի քանի տարի Ջենն իր կողմից ստուգված մարդկանցից հարցնում էր, թե արդյոք Հեմն ազատ է», — աղբյուրի խոսքերը մեջբերում է The Sun-ը:

Լուսանկարները՝ GettyImages, Instagram



© NEWS.am STYLE