Էմիր Կուստուրիցան բացել է KUBANA երաժշտական փառատոնը

17:44   2 օգոստոսի, 2013

KUBANA 5-րդ երաժշտական փառատոնը մեկնարկել է օգոստոսի 1-ին, Կրասնոդարի երկրամասում: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Փառատոնը բացել է սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Գնչուների ժամանակը» փանք-օպերան՝ տոնական հրավառության ուղեկցությամբ: Ռեժիսորի The No Smoking Orchestra խումբը կատարել է Կուստուրիցայի՝ 1988 թվականի համանուն ֆիլմի սյուժերի հիման վրա ստեղծված օպերան:

 

Կուստուրիցան խոստովանել է, որ գոհ է փորձի արդյունքներից, քանի որ «Գնչուների ժամանակը» առաջին անգամ է ներկայացվել Ռուսաստանում, ինչպես նաեւ առաջին անգամ՝ բացօթյա:

Այս տարի KUBANA-ն տեւելու է մեկ շաբաթ՝ օգոստոսի 1-7-ը: Այդ ընթացքում բացօթյա ելույթ են ունենալու 50 արտիստներ ամբողջ աշխարհից. Bloodhound Gang, Guano Apes, Skillet, Misfits, Scooter, Bullet for My Valentine, SKA-P, Infected Mushroom, Marky Ramone's Blitzkrieg, Skindred, Flogging Molly, Tokyo Ska Paradise Orchestra, «Ляпис Трубецкой», «Маша и Медведи», Tracktor Bowling, The Sounds, KillSonik & DreamMclean, Alkaline Trio, Biting Elbows, «Браво», «СЛОТ», «Элизиум», «Тараканы!», Noize MC, Distemper, «Кирпичи», Hocico, Brainstorm, Mixhell, Anacondaz եւ այլն:



© NEWS.am STYLE