Էշլի Գրեմը սրճարանում կրծքով կերակրել է որդուն (ֆոտո)

11:11   15 փետրվարի, 2020

Էշլի Գրեմը փոքրիկ որդու հետ ինտիմ կադրեր է ցուցադրել. 32-ամյա մոդելը փոքրիկին կրծքով կերակրել է հասարակական վայրում՝ սրճարանում։

Աստղն արդեն հարմարվել է մոր դերին եւ սկսել է զբոսանքի դուրս գալ որդու հետ, որին ծննդաբերել է երեք շաբաթ առաջ։  Հենց սրճարանում, որտեղ մոդելը գնացել էր նախաճաշելու, plus-size մոդելը հանգիստ մերկացել է, որպեսզի կերակրի առաջնեկին։

Մի ձեռքով Գրեմը պահում էր բաժակը, իսկ մյուսով՝ տղային, որին եռակի անունով է կնքել՝ Իսահակ Մենելիկ Ջովաննի։  Նուրբ կադրին կից գրառման մեջ երիտասարդ մայրը սմայլիկներ է տեղադրել «կաթով սուրճ»։

Աստղը կրում էր սպիտակ սպորտային շապիկ, իսկ փոքրիկը՝ գորշ գույնի կոմբինեզոն։ «Փոքրիկ արջուկ», «Շատ լավն է», «Նա պարզապես հրաշալի է», — գրել են երկրպագուները:



© NEWS.am STYLE