«Դու հարբած ես, գնա տուն»․ Սվետլանա Լոբոդան անկանոն շարժումներով պարել է բեմում

13:09   15 փետրվարի, 2020

Երգչուհին չի թաքցնում, որ բեմում ամբողջությամբ տրվում է ելույթին։  Ճիշտ է, երբեմն նա, ըստ երկրպագուների, մի քիչ չափազանցնում է։  Համացանցում հայտնվել է Big Love Show 2020-ում ելույթի տեսագրությունը, որտեղ Սվետլանա Լոբոդան բեմի վրա իրեն մի փոքր ոչ ադեկվատ է պահում:

View this post on Instagram

A post shared by НОВОСТИ ТВ⭐️ШОУ БИЗНЕС (@tv__news) on

Հնարավոր է՝ աստղը, որը ներկայացել է ընձառյուծի պրինտով տպավորիչ ուլտրակարճ զգեստով, չափազանց տարվել է «Новый Рим» ստեղծագործության կատարմամբ, մոռացել է ամեն ինչի մասին, ենթադրել են որոշ օգտատերեր: Մյուսներն էլ համարել են, որ արտիստուհին ոչ սթափ վիճակում է եղել։  «Դու հարբած ես, գնա տուն», «Ես մտածեցի ձեզ հոսանքն է հարվածում, սակայն պարզվում է դուք պարում եք», «Միջին վիճակագրական կինը կորպորատիվ միջոցառմանը ավելի լավ կսովորեցնի», - գրել են հատկապես սրամիտները։

Գտնվել են նաեւ այնպիսի օգտատերեր, որոնք համեմատել են Լոբոդայի շարժումները Դիմա Բիլանի Սամարայում տեղի ունեցած սկանդալային ելույթի հետ, որից հետո նա խոստովանել է, որ օգտագործում է փոքր քանակությամբ կոնյակ, ինչի համար երկար ժամանակ ներողություն է խնդրել։  Երգչուհին եւ նրա ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ արարքները։

Աղբյուրը՝ StarHit

Տեսանյութը՝ Instagram



© NEWS.am STYLE