«Միասին»․ Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի սիրառատ լուսանկարները

10:44   15 փետրվարի, 2020

Երգչուհի Սիրուշոն նոր, ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ է։ Կադրերից մեկում ամուսինները սիրահարված հայացքով նայում են միմյանց։ Իսկ մյուսում՝ երիտասարդ ամուսինները ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից Սիրուշոն գրել է․ «Միասին»։ Անմասն չեն մնացել նաեւ երգչուհու երկրպագուները, որոնք լուսանկարներին կից մեկնաբանությունների հատվածում բազում դրական գրառումներ են կատարել։

Ավելի վաղ Սիրուշոն հայրիկի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանություններում նշել էր, որ հպարտ էր լինել նրա դուստրը։ «Հպարտ եմ լինել քո դուստրը։ Ծնունդդ շնորհավոր, պապ»,- գրել էր Սիրուշոն՝ օգտագործելով «պապայի աղջիկը» հեշթեգը։



© NEWS.am STYLE