«Երջանկությունը չի սիրում, երբ իր մասին շատ են խոսում...»․ Տաթեւիկ Ադումյանն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

11:33   15 փետրվարի, 2020

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամուսնու հետ։ Կադրում Տաթեւիկն ու ամուսինը ջերմ գրկախառնված են։ Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Երջանկությունը չի սիրում, երբ իր մասին շատ են խոսում...»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Տաթեւիկը կրում էր լողազգեստ ու ճերմակ վերնազգեստ։ Տաթեւիկն առանց շպարի էր, վարսերն արձակված էին։ Նա գեղեցիկ ժպտում էր։ Լողափնյա լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Մի փոքր ջերմություն այս գորշ եղանակին»։

Գլխավոր լուսանկարը՝ Arginephoto-ի



© NEWS.am STYLE