Ո՞ր հայտնի հայ զույգն է սպասում առաջնեկին եւ ինչի՞ մասին են անկեղծացել հայտնիները. Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)

14:05   15 փետրվարի, 2020

Սեր, գրկախառնություններ, հանգիստ եւ ընտանիք՝ հայ հայտնիներն այս թեմաների շուրջ հինականում սիրում են անկեղծանալ համացանցային իրենց սեփական հարթակում՝ ինստագրամյան էջերում: Այս շաբաթն էլ անկեղծության առումով «ժլատ» չի եղել:

Ներկայացնում ենք, թե ով՝ ում հետ եւ  ինչպես է հանգստացել այս շաբաթ, եւ ինչ գրառումներ են ուղղել հայտնիներն իրենց փոքրիկներին:

«Ֆուլ Հաուս» սիթքոմի ամենասիրելի կերպարներից մեկին՝ տիկին Տամառային մարմնավորող դերասանուհի Մարջան Ավետիսյանը, թեեւ հաճախ չի կիսվում անձնական հրապարակումներով, այս շաբաթ որոշել է լուսանկար հրապարակել ամուսնու հետ: Սիրո տոները, կարծես, իսկապես ռոմանտիկ տրմադրություն են փոխանցել մեր հայտնիներին:

Սիրելիի հետ ջերմ գրկախառնությունն է ցուցադրել նաեւ երգիչ-դերասան Գոռ Եփրեմյանը:

Իսկ Լուսինե Թովմասյանն ամուսնու հետ հանգիստն է վայելում Իտալիայում: Մոդելն Instagram-ում համատեղ լուսանկարներ է հրապարակել:

Սիրո շաբաթը ռոմանտիկ տրամադրություն է հաղորդալ նաեւ Լիլի Մորտոյի ինստագրամյան էջին: Համարձակ հրապարակումներով հայտնի մոդելը սիրաշատ կադր է հրապարակել սիրելիի հետ՝ այն մակագրելով. «Կնոջ համար լավագույն հագուստը նրան սիրող տղամարդու գրկախառնությունն է»:

Ցուրտ եղանական ու ձյունաշատ ձմեռն «անտարբեր» չեն անցել Աստղիկ Սաֆարյանի կողքով: Երգչուհին այս շաբաթ փոքր-ինչ վատառողջ էր, ինչն անհանգստության պատճառ էր հանդիսացել նրա երկրպագուների շրջանում: Աստղիկը շտապել է լուսանկար հրապարակել, որում փաստում է, որ թեեւ ջերմում է, բայց արդեն իրեն ավելի լավ է զգում:

Իսկ, ահա, Անահիտ Սիմոնյանն ինքն է որոշել շրջանցել երեւանյան ցրտաշունչ ձմռանը: Instagram-ում հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ երգչուհի-դիզայներն իր արեւոտ հանգիստն է վայելում Դուբայում:

Հանգստյան տրամադրության մեջ է նաեւ երգչուհի Սոֆի Մխեյանը: Նա էլ այս շաբաթ կիսվել է «լուռ, բայց շքեղ» գիշերային Վենետիկի տեարանով:

Տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էմմին էլ որդիների լուսանկարն է հրապարակել Instagram-ում. «Ամենափոքր տարիքից սովորեցնել, տեսնել, երազել եւ գնահատել»,-հրապարակումը մեկնաբանել է նա:

Որդուն ինստագրայան հրապարակման մեջ «դիմել է» նաեւ սննդաբան Լիլիթ Բասյանը: Նա Ալեքսի լուսանկարն է տեղադրել եւ խորհուրդ տվել ծնողներին լինել իրենց երեխաների ընկերը. «Ինչ էլ նա անի իր կյանքում, ինձ համար նա միշտ ճիշտ կլինի: Սիրում եմ քեզ, իմ կյանք եւ իմ ընկեր, իմ Ալեքս»,-մեկնաբանության մեջ գրել է նա:

Երգչուհի եւ դերասանուհի Քրիստինա Եղոյանը եւս ընտանեկան ջերմությամբ է կիսվել: Նա էլ քրոջ հետ է լուսանկար հրապարակել, որում, ի դեպ, ակնհայտորեն երեւում է քույրերի նմանությունը:

Սիրո տոնը՝ Սուրբ Վալենտինի օրը, չի շրջանցել վերջին ամիսների ամենառոմանտիկ զույգին՝ Բեն Ավետիսյանին եւ Դիանա Տոնոյանին: Բենը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով հետեւորդներին Վալենտինի առթիվ:

Այդ խորհրդանշական օրը եւս մեկ հայտնի զույգ՝ Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը, հետեւորդներին հայտնել են, որ սպասում են իրենց առաջնեկին: Երգչուհի-դերասանուհին Instagram-ի էջում իրենց փոքրիկի համար կազմակերպված Baby Shower-ից լուսանկար է հրապարակել:

Իսկ վերջում՝ ինստագրամյան ֆլեշբեք: Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը՝ վերհիշել է, թե ինչպիսին է եղել տարիներ առաջ:

«Ինչ լավ ա, որ էլ սենց չեմ»,-լուսանկարի մեկնաբանությունում գրել է նա:

 



© NEWS.am STYLE