Ռոբբի Ուիլյամսը չորրորդ անգամ հայր է դարձել

17:16   15 փետրվարի, 2020

46-ամյա Ռոբի Ուիլյամսը չորրորդ անգամ հայր է դարձել։  Այն մասին, որ դերասանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել, հրապարակավ հայտարարել է նրա կինը՝ Աիդան։  Կինը Instagram-ի անձնական էջում հրապարակել է հուզիչ լուսանկար, որտեղ ցույց է տվել իր բոլոր փոքրիկների ոտքերը: Հայտնի ընտանիքում 4-րդ երեխան տղա է, նրան անվանել են Բո Բենեդիկտ Էնտովեն։

Հատկանշական է, որ Ռոբի Ուիլյամսի երկրորդ որդուն ծննդաբերել է ոչ թե կինը, այլ փոխնակ մայրը։  Բրիտանացու համար նման փորձն արդեն երկրորդն է. Նրա դուստրը՝ Կոկոն, նույնպես լույս է եկել նրա օգնությամբ: Կնոջ հղիությունը երկար ժամանակ գաղտնի է պահվել։

Ինքը ՝ Աիդան, շտապել է հավաստիացնել, որ հիմա եւ ինքը, եի նրա ամուսինը շատ երջանիկ են։  Փոքրիկ Բենեդիկտը նրանց ավելի է երջանկացրել։

«Մենք երջանիկ ենք, որ կարող ենք աջակցել մեր առողջ որդուն: Այժմ մեր ընտանիքը պաշտոնապես դարձավ լիարժեք, - պարզաբանել է նա։

Աղբյուրը՝ Teleprogramma.pro



© NEWS.am STYLE