Կոճակներն արձակած ժակետ, պանամա, կաշվե տաբատ․ Բելլա Հադիդը գիտե՝ ինչպես համադրել ամեն ինչ

20:06   15 փետրվարի, 2020

Բելլա Հադիդի փորձերը դառնում են ավելի համարձակ. սուպերմոդելի ընտրած վերջին լուքը ոչ բոլորը կհամարձակվեն կրկնել սովորական կյանքում։ Սակայն կարելի է մի քանի գաղափար վերցնել։ Բելլան օդանավակայան է գնացել կաշվե տաբատով (մի բան, առանց որի մենք այլեւս չենք պատկերացնում անցումային սեզոնը), ինչը նա համադրել է 2000-ականների սկզբի ոգով վարդագույն ժակետով:

Ամեն ինչ դեռ նորմալ կլիներ, սակայն վերնազգեստի դեկոլտեն գերազանցել է բոլոր սպասելիքները։ Բելլան առանց կաշկանդվելու ցուցադրել է կուրծքն իր ողջ հմայքով։ Որպես վերնազգեստ Հադիդը ընտրել է 90-ականների ամենավիճահարույց իրը. Տղամարդու վինտաժային բաճկոն՝ պատրաստված կոպիտ կաշվից, որը ժամանակին կրում էին Արեւելյան Եվրոպայի բոլոր հանցագործները: Մոդելն իր կերպարը համալրել է վարդագույն երանգի  պանամայով, որը հանդիսանում է այս սեզոնի նորաձեւ իրերից մեկը, ինչպես նաեւ 80-ականների Vivienne Westwood ոճի մարգարտյա վզնոցով:

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE