«Կրակ աղջիկ»․ Անահիտ Սիմոնյանը՝ խորը դեկոլտեով տոպով եւ կիսաշրջազգեստով

18:41   15 փետրվարի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը Դուբայում արված նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին կրում է խորը դեկոլտեով տոպ, սեւ երանգի կիսաշրջազգեստ։ Երգչուհին վառ շպարով է, արձակված վարսերով։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Երգիչ Հայկոյի կինը հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Կրակ աղջիկ», «Շքեղ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածով։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Նա իրեն թույլ էր տալիս աշխարհի ամենամեծ շքեղությունը՝ թքած ունենալ մյուսների կարծիքի վրա»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE