Արմինկայի շքեղ բեմական կերպարը

20:46   15 փետրվարի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ ու բեմական կերպարը։

Իր Instagram-ում հրապարակված կադրում երգչուհին կրում է սեւ երանգի, երկարափեշ զգեստ։ Նա հավաքել է վարսերն ու երեկոյան շպար ընտրել։ Լուսանկարին կից երգչուհին շնորհավորել է սիրահարների տոնը՝ գրելով․ «Շնորհավո՜ր ձեր Տոնը, սիրահարնե՜ր»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում երգչուհին կրում էր սպիտակ երանգի հանդերձանք․ լայն փողքերով տաբատ, պիջակ, լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացրել էին վարդագույն բարձրակրունկները, ակնոցն ու վզնոցը։ Հրապարակմանը կից ԱՄՆ-ում բնակվող երգչուհին գրել էր․ «Հրճվանք ու անասելի ջերմություն եմ զգում՝ կարդալով Ձեր մեկնաբանությունները: Մեր սերը փոխադարձ է»։



© NEWS.am STYLE