«Ես դեմ եմ սիլիկոններին, ֆիլլերներին եւ դաջվածքներին»․ Քսենիա Սոբչակը՝ բնական գեղեցկության մասին

11:16   16 փետրվարի, 2020

Քսենիա Սոբչակը որոշել է անկեղծանալ երկրպագուների հետ։ Շիկահերը խոսել է արտաքինի միջամտությունների մասին, որոնք անում են շատ աղջիկներ։

Քսենիան հրապարակել է լուսանկար, որտեղ ներկայացել է ուսերը բաց, խորը դեկոլտեով, կապույտ երանգի զգեստով:

Աստղը խոստովանել է, որ չի պատրաստվում դատապարտել որեւէ մեկին, բայց ինքն ընտրում է սպորտը եւ կոսմետոլոգին: Նա հանդես է եկել ֆիլլերների դեմ ՝ վստահեցնելով, որ դրանք արդյունքում անպայման իրենց մասին կհիշեցնեն։

«Անձամբ ես դեմ եմ դաջվածքներին։ Դրանք անխուսափելիորեն հնանում են», - շարունակել է Քսենիան Instagram-ում։  Կոնստանտին Բոգոմոլովի կինը խոստովանել է, որ օգտվում է ապարատային կոսմետոլոգիայից եւ դիմում է պլազմոթերապիայի: «Ամեն ինչ բնական է եւ ոչ մի սիլիկոն», — ամփոփել է Սոբչակը:

Բաժանորդները հիացել են աստղի կերպարով եւ մեկնաբանություններում աջակցել են նրա տեսակետը: «Նաեւ լույսը եւ ֆիլտրերը ... ոչ մի ավելորդ բան», «Քսենիա Անատոլեւնա, դուք հմայք կին եք», «Դաջվածքները չարիք են։ Ինչու փչացնել ձեր մարմինը», - գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE