Քեթի Տոպուրիան դժվարանում է թաքցնել հղիությունը (վիդեո)

13:06   16 փետրվարի, 2020

«А’Студио» խմբի վոկալիստ Քեթի Տոփուրիան դադարել է թաքցնել հղիությունը։  33-ամյա երգչուհին հերթական համերգին ներկայացել է վարդագույն երանգի զգեստով, որը չի թաքցրել նրա կլորացած փորիկը։  Վրացի քրեական հեղինակություն Անդրո Տոփուրիայի դստեր ելույթի դրվագը հրապարակել է «Только никому» հանրահայտ Telegram-ալիքը:

Ապագա երեխայի հայրը դիվանագետ եւ գործարար Լեւ Դենգովն է, որի հետ Տոփուրիան ծանոթացել է միջոցառումներից մեկի ժամանակ: Հարկ է նշել, որ երգչուհին արդեն դաստիարակում է դստերը՝ Օլիվիային, որը ծնվել է գործարար Լեւ Գեյխմանից։  Երեխայի ծնունդը չի փրկել հարաբերությունները, որոնք դադարել են 2017թ․-ին։  Երկրպագուները համոզված են, որ Քեթին կարող է ընտանեկան երջանկություն գտնել նոր սիրեցյալի հետ, ով, ըստ լուրերի, արդեն իր առաջարկն է արել: Եթե հավատանք տեղեկացված աղբյուրներին, զույգի հարսանիքը տեղի կունենա այս տարվա ամռանը: Երիտասարդները չեն ցանկանում մեծ հանդիսություն կազմակերպել եւ արարողությանը կհրավիրեն միայն ամենամտերիմներին:

«Քեթի Տոփուրիան արդեն դժվարությամբ է թաքցնում հղիությունը։ Եթե հավատանք լուրերին, Լեւ Դենգովից նա արդեն ստացել է առաջարկ։ Համեստ հարսանիքը պլանավորվում է ամռան սկզբին», - նշում են «Только никому» ալիքը։

Աղբյուրը՝ Eg

Վիդեո՝ Vk



© NEWS.am STYLE