«Շատ ոճային եք, Եվգենի Վահանովիչ»․ Պետրոսյանը երիտասարդ օգնականի հետ ամուսնությունից հետո կտրուկ փոխել է ոճը

14:19   16 փետրվարի, 2020

Երիտասարդ օգնական՝ Տատյանա Բրուխունովայի հետ ամուսնությունից հետո Եվգենի Պետրոսյանը փոխել է ոճը: Երկրպագուները նշում են, որ հումորիստը, կարծես, նույնիսկ երիտասարդացել է։ Instagram-ի հետեւորդներն արտիստի հրապարակումներին կից հիացական մեկնաբանություններ են թողնում:

Եվգենի Վագանովիչը հրապարակումներից մեկը կատարել է Fashion Freak Show-ն այցելելուց հետո, փոխանցում է ФАН-ը։  Ներկայացմանը Պետրոսյանը ներկայացել է նորաձեւ սեւ կոստյումով՝ բաճկոն, մուգ տաբատ, իսկ կերպարը համալրել են արծաթափայլ կոշիկները։

«Կերպարը պարզապես կրակ է. Սուպեր», «Շատ ոճային եք, Եվգենի Վահանովիչ», «Երիտասարդացել եք», - գրել են օգտատերերը։

Աղբյուրը՝ 5канал



© NEWS.am STYLE