23-ամյա Սամանտան՝ ներքնազգեստի գովազդում (ֆոտո)

20:14   2 օգոստոսի, 2013

Ամերիկյան 23-ամյա մոդել Սամանտա Գրադովիլը գովազդային գործակալությունների սիրելին է: Ամեն տարի մոդելին հաջողվում է պայմանագրեր կնքել նորաձեւության խոշոր տների հետ, որոնք կանացի ներքնազգեստի շարք են թողարկում: Այս անգամ նույնպես Blush-ի գովազդային բաց արշավով Սամանտան տղամարդկանց ստիպել է նյարդայնանալ:

 


Շատերը կհամաձայնեն, որ Սամանտա Գրադովիլի միայն հայացքից թեթեւ հուզմունք է առաջանում եւ արագանում է սրտի բաբախը: Blush-ի համար աշխատանքում աղջիկը ներկայացել է անտիկ քանդակների եւ 1980-ականների ոճով շքեղ կահույքի ֆոնին թախծող ճակատագրական, սեքսուալ գեղեցկուհու կերպարով:

Մոդելն աշխատել է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Peter Som-ը, J.Mendel-ը, Chado Ralph Rucci-ն, Vivienne Westwood-ը, Cacharel-ը եւ Yves Saint Laurent-ը, American Eagle-ը, Miu Miu-ն, Maria Cornejo-ն, Jonathan Saunders-ը, Louis Vuitton-ը, Kenzo-ն եւ D&G-ն:



© NEWS.am STYLE