Քեյթ Միդլթոնը խոստովանել է, որ ծննդաբերել է հիպնոսի ազդեցության տակ

15:10   16 փետրվարի, 2020

38-ամյա Քեյթ Միդլթոնը երեք երեխա է ունեցել, սակայն յուրաքանչյուր հղիությունը նրա համար իսկական փորձություն է եղել։  Քեմբրիջի դքսուհին ծանր տոքսիկոզ է ապրել։

Արքայազն Ուիլյամի կինը երկու ծանր հղիություններից հետո որոշել է հիպնոսի օգնությամբ ծննդաբերել։  Այդ քայլին նա գնացել է ցավը թեթեւացնելու հույսով։

.

Այս մասին Քեթրինը պատմել է «Happy Mum, Happy Baby» նախագծում։  Հղիության դժվարություններն ազդում էին ոչ միայն ապագա մայրիկի, այլեւ նրա ամբողջ ընտանիքի վրա։

«Ուիլյամը չէր զգում, որ կարող էր ինչ-որ բան օգնել։  Բոլորի համար դժվար էր տեսնել, թե ինչպես եմ տառապում, բայց այդ ցավի դեմ ոչինչ անել հնարավոր չէ», — անկեղծ պատմել է բազմազավակ մայրը։

Քեյթը հիպնոսի տակ ծննդաբերելու համար մանրակրկիտ պատրաստվել է։ Ծննդաբերությունից հետո կարեւոր է եղել վերահսկել վիճակը։ Փորձագետն այդ հարցում օգնել է նրան։

«Հղիության ընթացքում ինձ շատ վատ էի զգում, ուստի այն միտքը, որ ես ինչ-որ բան կարող եմ ինքնուրույն վերահսկել, ինձ շատ էր ուրախացնում», — խոստովանել է թագուհու թոռան կինը:

Լուսանկարը՝  SplashNews



© NEWS.am STYLE