Հայ շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանն արժանացել է Միշլենի աստղի

15:42   16 փետրվարի, 2020

Բելգիական «Բոզար» ռեստորանի հայազգի շեֆ-խոհարարն արժանացել է Միշլենի չորրորդ աստղին։

«Երբ մենք սիրում ենք, չենք հաշվում», - գրել է նա Instagram-ում։

Բրյուսելի սրտում գտնվող Bozar ռեստորանը այն վայրն է, որտեղ Կարեն Թորոսյանն իր պատկերացմամբ գաստրոնոմիան կիսում է ամբողջ աշխարհի հետ։

Շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանը Բելգիայի ամենանշանավոր շեֆ խոհարարներից է, եթե ոչ ողջ Եվրոպայի։  Կարենը ծնունդով Հայաստանից է։



© NEWS.am STYLE