Հեյլի Բիբերը վառ կարմիր հանդերձանքով ամուսնու հետ ժամադրության է գնացել (ֆոտո)

16:14   16 փետրվարի, 2020

23-ամյա Հեյլի Բիբերը ռոմանտիկ երեկո է անցկացրել 25-ամյա ամուսնու՝ Ջասթին Բիբերի հետ։  Սիրահարները զվարճացել են Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում։

Շիկահերն ընտրել է տպավորիչ կերպար։ Նա կրում է ուլտրակարճ կարմիր տոպ եւ ջինսե, բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստ։

Կերպարի մասին մոդելը մանրակրկիտ մտածել է, այն ամբողջացրել են կարմիր շուրթերը, երկար թարթիչները, մեքսիկական զվարճալի գլխարկն ու բուտաֆորական ակնոցը։

Հեյլին Instagram-ի երկրպագուների հետ կիսվել է երեկույթի կադրերով։  Նույնիսկ էկրանից երեւում են սիրահարված զույգի տաք զգացողությունները։



© NEWS.am STYLE