«Գեղեցկուհի»․ Սոֆի Մխեյանի բեմական կերպարը

16:39   16 փետրվարի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը սիրահարների օրվան նվիրված համերգից կադրեր է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ներկայացել է նորաձեւ ու ոճային կերպարում։ Երգչուհին կրում է զոլավոր պիջակ-զգեստ, սեւ երանգի կիսատաբատ։ Իսկ բեմական կերպարն ամբողջացրել են երկարաճիտներն ու աքսեսուարները․ գոտի, լայեզր գլխարկ։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին ձմեռային կերպարում էր։ Նա երկար, սեւ վերարկու էր կրում։ Նա սեւ պայուսակ էր ընտրել, արեւային ակնոց։ «Հաջորդ կանգառը… Սան Սերվոլո․ vaporetto՝ ջրային շոգենավ»,- հրապարակումը մակագրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի



© NEWS.am STYLE