Բոդի, սլացիկ ոտքեր․ Իվետա Մուկուչյանի նոր լուսանկարները

17:49   16 փետրվարի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որում վառ ու բեմական կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին կրում է սեւ երանգի, քարերով պատված բոդի, ինչն ավելի է ընդգծել նրա անթերի կազմվածքը։ Իվետան արձակել է վարսերը, ընտրել վառ շպար։ Հրապարակմանը կից երգչուհին հարց է ուղղել երկրպագուներին՝ գրելով․ «Ո՞վ է դիտել ելույթս»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ են արել միշտ ոճային երգչուհուն։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ոճային երգչուհին կարճ, փայլուն զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իվետան հավաքել էր մազերն ու արտահայատիչ շպար ընտրել. շուրթերը ներկված էին կարմիրով։ «Երբեմն թվում է, թե մենք չենք կարող հետեւել ուրիշներին: Երբեմն թվում է, թե աշխարհը շատ արագ է ընթանում, իսկ մենք մեր քայլերը դանդաղեցնում ենք... Մենք պետք է սովորենք ոչ թե մտահոգվել այլոց պատմությունների մասին, այլ կենտրոնանալ մեր սեփականի վրա: Ճակատագիրն այնպես է անում, որ յուրաքանչյուրի կյանքում ամեն ինչ պատահի ճիշտ ժամանակին: Որքան կարեւոր են համբերությունն ու խաղաղությունը սեփական երազանքները ստեղծելու եւ մեր նպատակներին հասնելու համար, նույնքան կարեւոր է նաեւ շնչել այդ ամենի ընթացքում... Իմ պատմությունը քոնը չէ, նրանցն էլ իմը չէ: Երբեք մի համեմատեք: Կենտրոնացեք, խորհեք, բայց շարունակեք առաջ գնալ...»,- գրել էր երգչուհին՝ մեկնաբանություններում օգտագործելով «ուժեղ եղեք» հեշթեգը։



© NEWS.am STYLE