«Ինչու՞ ենք թույլ տալիս, որ ուրիշները խանգարեն մեր ներքին խաղաղությունը»․ Տաթեւիկ Ադումյանը վառ կերպարում

18:36   16 փետրվարի, 2020

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է վառ շպարով։ Կադրում Տաթեւիկն ընդգծված աչքերով, արձակած վարսերով է։ Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Մենք` մարդիկ, տարօրինակ ենք... Բոլորը խաղաղություն են ուզում․․․ Կամ ոչ։  Խաղաղություն ամբողջ աշխարհում... խաղաղություն մեր ընտանիքներում․․․ Բայց ամենակարեւորը՝ մեր մտքի խաղաղությունն է։ Այսպիսով, ինչու ենք թույլ տալիս, որ ուրիշները խանգարեն մեր ներքին խաղաղությունը ։ Ինչու ենք վիճում մանրուքների պատճառով»։

Ավելի վաղ Տաթեւիկը լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր ամուսնու հետ։ Կադրում Տաթեւիկն ու ամուսինը ջերմ գրկախառնված էին։ Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Երջանկությունը չի սիրում, երբ իր մասին շատ են խոսում...»։

Լուսանկարը՝ ArginePhoto-ի



© NEWS.am STYLE