Պատառոտված տաբատ, շապիկ․ Լիլիթ Բասյանն առօրյա կերպարում

19:36   16 փետրվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված կադրում Լիլիթը նստած է մեծ, խաղալիք արջուկի կողքին։ Նա կրում է սեւ սվիտեր, նույն երանգի պատառոտված ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացնում են ձմռային կիսաերկարաճիտները։ Սննդաբանի վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ «Հաճելի հանգստյան օրեր բոլորին», - հրապարակմանը կից գրել է նա։

Նշենք, որ օրեր առաջ Լիլիթը տեղադրել էր որդու՝ Ալեքսի լուսանկարը, իսկ մեկնաբանություններում նշել, որ յուրաքանչյուր ծնող պետք է իր երեխայի ընկերը լինի։ «Ամեն ծնող պետք է իր երեխայի ընկերը լինի։ Ես ուզում եմ, որ իմ որդին վստահ լինի, որ ես երբեք չեմ դավաճանի իրեն։ Ինչ էլ նա անի իր կյանքում, ինձ համար նա միշտ ճիշտ կլինի։ Սիրում եմ քեզ, իմ կյանք եւ իմ ընկեր, իմ Ալեքս»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE