Մայա Պողոսյանի եւ ամուսնու սիրառատ գրկախառնությունը

22:38   16 փետրվարի, 2020

Գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանն ու ամուսինը կերպարանք են ընդունել ձյունածածկ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Կրում են ձմեռային հանդերձանք։ Մայան կրում է վարդագույն բաճկոն, սեւ տաբատ եւ շապիկ, կերպարն ամբողջացրել են ձմեռային երկարաճիտները։ Կադրին կից Մայա Պողոսյանը գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Մայա Պողոսյանը կերպարանք էր ընդունել լողափին։ Գեղեցկուհին կրում էր ճերմակ, ժանյակավոր կարճ զգեստ, որն էլ ավելի է ընդգծել նրա արեւայրուքն ու գեղեցկությունը։ 



© NEWS.am STYLE