Վենսան Քասելի երիտասարդ կինը նկարահանվել է բիկինիով

23:04   16 փետրվարի, 2020

Վենսան Քասելի երիտասարդ կինը՝ 22-ամյա Թինա Կունակին, շարունակում է լուսանկարներ հրապարակել Ռիո դե Ժանեյրոյի հանգստից։ Ամեն անգամ 53-ամյա ֆրանսիացի դերասանի կնոջ լուսանկարներն ավելի ու ավելի «թեժ» են դառնում։

Աստղն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որտեղ պատկերված է արմավենու տակ՝ սեւ բիկինիով։ Մոդելը չի մեկնաբանել հրապարակումը։

Թինա Կունակիի երկրպագուները հիացել են հրապարակված հյութալի լուսանկարով։  Նրանք բարձր են գնահատել կուռքի կազմվածքն ու տեսքը։ 



© NEWS.am STYLE