«Արդուկիր ինքդ». Մկրտիչ Արզումանյանի զվարճալի լուսանկարը

23:31   16 փետրվարի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին ու կրկին իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է զվարճալի կերպարում։ Սիրված դերասանը դեմքի ծամածռված արտահայտությամբ է, իսկ հրապարակմանը կից նա գրել է․ «Արդուկիր ինքդ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր զվարճալի կերպարում։ Սիրված դերասանը վանդակավոր վերնաշապիկ էր կրում, սեւ գլխարկ։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Երբ երթուղայինը անսպասելի արգելակում է»։



© NEWS.am STYLE