Կրծքի վիրահատությունից հետո Լերա Կուրդյավցեւան հանրությանն է ներկայացել հայ դիզայների կիպ զգեստով

11:14   17 փետրվարի, 2020

48-ամյա հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան, որը մի քանի շաբաթ առաջ վիրահատության է ենթարկվել սիլիկոնե իմպլանտները հեռացնելու համար, ցույց է տվել փոխված կուրծքը։ Լուսանկարներում, որոնք հրապարակվել են շիկահեր գեղեցկուհու Instagram-յան պաշտոնական էջում, նա պատկերված է Սերգեյ Լազարեւի հետ։ Ժպտացող Կուդրյավցեւայի կուրծքը բացարձակապես «հարթ» տեսք ունի, ինչը կտրուկ տարբերվում է նրանից, թե ինչպիսին էր նա նախկինում։

«Սերգեյ Լազարեւի հետ Գերմանիայում վարեցինք «Տարվա երգը»։ Շնորհակալություն հանդիսատեսին։ Իրականում դուք ավելի գրկաբաց եք ու ուրախ։ Լավ էր։ Այս անհավանական գեղեցիկ զգեստը՝ Anais by Saakian-ի, շնորհակալություն»,- լուսանկարը մակագրել է «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») հաղորդման վարողը։

View this post on Instagram

A post shared by KUDRYAVTSEVA LERA (@leratv) on

«7Days»-ի հաղորդմամբ՝ լուրջ վիրահատության ենթարկված Կուդրյավցեւան վերադարձել է մասնագիտական գործունեությանը եւ դեռ երեք շաբաթ առաջ սկսել է հայտնվել միջոցառումներին, սակայն միայն հիմա է որոշել կիպ զգեստ կրել։ Հագուստը թույլ է տալիս գնահատել, թե վիրահատական միջամտությունից հետո ինչպես է փոխվել հեռուստահաղորդավարուհու կուրծքը։

Լերայի արտաքինի վերաբերյալ օգտատերերի կարծիքները երկու մասին են բաժանվել։ Մեծ մասը կարծում է, որ Կուդրյավցեւան հրաշալի տեսք ունի, սակայն գտնվել են նաեւ օգտատերեր, որոնք քննադատել են նրան։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազտեա», Instagram



© NEWS.am STYLE