«Ու ես կրկին չեմ ամուսնանում». Սիմոնյանը մեկնաբանել է ավագ քահանա Սմիրնովի՝ «անվճար մարմնավաճառների» վերաբերյալ խոսքերը

12:14   17 փետրվարի, 2020

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ավագ քահանա Դմիտրի Սմիրնովին, որը քաղաքացիական կանանց «անվճար մարմնավաճառներ» է անվանել, հրավիրել է նայելու քաղաքացիական ամուսնու՝ ռեժիսոր ու հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի հետ երջանիկ ընտանիքին։

Картинки по запросу

«Տեր հայր, մեզ հյուր եկեք։ Նայեք՝ ինչպես է ապրում նորմալ ընտանիքը։ Երեք երեխա, երկու մայրիկներն էլ մեզ հետ են ապրում, նորածնի քույրերն ամբողջ օրը մեզ մոտ են, Տիգրանի եղբայրը, մայրիկի քույրը (նրա որդին մահացել է, մենք նրան մեզ մոտ ենք բերել)։ Երեխաները սովոր են աղոթել մինչեւ քնելը. երբ չարություն են անում, կամ ստելու գայթակղություն է առաջանում, միշտ հիշում են, որ Աստված կարող է զայրանալ։ Մեծահասակները եւս աստվածավախ են։ Վեցամյա Մարիանան արդեն ինքնուրույն կարդացել է մանկական Աստվածաշունչը։ Բագրատը նոր է սկսել կարդալ… Եվ, այո, մենք քաղաքացիական ամուսնությամբ ենք ապրում»,- Telegram-ի իր ալիքում գրել է RT-ի գլխավոր խմբագիրը։

Սիմոնյանը նաեւ հայտնել է, թե ինչու մինչ այժմ չի ամուսնացել Տիգրանի հետ։ «Ամեն անգամ ինչ-որ մեկը հանդես է գալիս անվճար մարմնավաճառների, «օգտագործելու ու թողնելու», «իսկ կարգավիճակի» մասին ելույթներով, եւ այս ամբողջ մամռակալած հետսովետական աղբը ոչ մի կապ չունի հավատի հետ, ես կրկին չեմ ամուսնանում։ Պարզապես սկզբունքի պատճառով»,- Telegram-յան ալիքում գրել է Սիմոնյանը։

Լուսանկարները՝ սոցիալական ցանցեր



© NEWS.am STYLE