Կարոտ ԽՍՀՄ-ի հանդեպ. Նատալյա Ալավերդյանի A.W.A.K.E. ապրանքանիշի աշուն-ձմեռ 2020 ցուցադրությունը Լոնդոնի նորաձեւության շաբաթվա ընթացքում

13:09   17 փետրվարի, 2020

Լոնդոնում նորաձեւության շաբաթի շրջանակներում անցկացվել է A.W.A.K.E. Mode-ի ցուցադրությունը։ Աշուն-ձմեռ 2020 հավաքածուն ապրանքանիշի հիմնադիր Նատալյա Ալավերդյանն այսպես է բնորոշել. «Աերոբիկայի սովետական դասը, որն ուղարկել են տիեզերք»։ Դիզայները ոգեշնչվել է նաեւ Ռիդլի Սքոթի նկարներով ու Սթենլի Կուբրիկի «2001. տիեզերական ոդիսականը» ֆիլմով։ Նոր հավաքածուում ներառված են ասիմետրիկ տոպեր եւ շրջազգեստներ, կարմիր վերարկու-խալաթ, փայլերով զարդարված բլուզներ, որոնք բալակլավների են վերածվում եւ կապույտ սպորտային  բաճկոն. նմանատիպ բաճկոն 1980-ականներին կրել է Նալատյա Ալավերդյանի հայրը։

View this post on Instagram

A post shared by usherlovejpny (@usherlovejpny) on

Բացի դրանից՝ A.W.A.K.E.-ը ներկայացրել է բարձր գոտիով, լայն տաբատներ, վերարկուներ, առանց դարձածալերի կարճ ժակետներ եւ մանրածալերով զգեստ-վերնաշապիկներ։ Բոլորը կարելի է դիտել այստեղ։

Նատալյա Ալավերդյանը սեփական ապրանքանիշը հիմնել է 2012թ.-ին, իսկ 2018թ.-ին նա առաջադրվել է Բրիտանական նորաձեւության խորհրդի մրցանակի։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE