«Պապիկի հետ». Անահիտ Սիմոնյանը հրապարակել է որդու ու հայրիկի լուսանկարը

10:51   17 փետրվարի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում պատկերված են Անահիտի ու երգիչ Հայկոյի որդին՝ Արմանը եւ երգչուհու հայրը։ «Պապիկի հետ»,- ջերմ լուսանկարը ռուսերենով մակագրել է Անահիտ Սիմոնյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին պատկերված էր շքեղ մեքենայի կողքին։ Նա վանդակավոր վերնաշապիկ-զգեստ էր կրում, սպորտային կոշիկներ։ Երգչուհին ընդգծված շպարով էր, արձակված վարսերով։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE