«Փարիզ». Էմմիի նոր լուսանկարը

11:43   17 փետրվարի, 2020

Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Փարիզում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Էմմին, որն ամուսնությունից հետո ապրում է ԱՄՆ-ում, նույն գույնի երկարաճիտ կոշիկներ է ընտրել եւ գլխազարդ։ Նա արձակել է մազերը, իսկ լուսանկարը մեկնաբանելիս օգտագործել է «Փարիզ» հեշթեգը։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր ոճային կերպարում։ Նա սեւ բլուզ էր կրում, շրջազգեստ, որոնք համադրել էր երկարաճիտ կոշիկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել պայուսակով։ «Ամենափոքր տարիքից սովորեցնել, տեսնել, երազել եւ գնահատել»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE