«Խցանման արդյունքը». Դիանա Գրիգորյանի ձմեռային կերպարը

15:39   17 փետրվարի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Դիանան պատկերված է ավտոմեքենայում։ Նա սեւ վերարկու է կրում եւ արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ շպարը։ «Խցանման արդյունքը»,- հրապարակումն այսպես է մակագրել Դիանան։

Օրերս հրապարակված լուսանկարում Դիանան սպիտակ վերնաշապիկ էր կրում ու վանդակավոր հագուստ։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE