«Մի մոռացեք ձեր հանգստի մասին». Աննա Թովմասյանի լուսանկարը

16:41   17 փետրվարի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը սեւ սպորտային տաբատ է կրում եւ վարդագույն բլուզ։ Նա արձակել է մազերը, իսկ մեկնաբանություններում գրել է. «Մի մոռացեք ձեր հանգստի մասին. կլինի դա տանը, թե ինչ-որ վայրում»:

Օրերս հրապարակված կադրերն արվել էին Սաղմոսավանում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը վարդագույն հագուստ էր ընտրել, որը համադրել էր բեժ գույնի վերարկուի հետ։ «Թող որ խաղաղություն լինի մեր սրտերում»,- հրապարակումը մակագրել էր երգիչ Արամեի կինը։



© NEWS.am STYLE