Gucci-ի եւ Louis Vuitton-ի աշխատակիցները գործատուներին մեղադրել են դավադրության մեջ

16:11   17 փետրվարի, 2020

Լյուքսային ապրանք վաճառնողները Gucci-ին, Louis Vuitton-ին եւ այլ ընկերությունների մեղադրել են դավադրության մեջ, որը սահամանափակում է մրցակությունը, հայտնում է Bloomberg-ը։

Հայցվորները պնդում են, որ վերը նշված կազնմակերպությունները պայմանավորվել են աշխատանքի չընդունել նրանց, ովքեր մրցակցի մոտ են աշխատել նվազագույնը վեց ամիս առաջ։ Նրանց խոսքով՝ այդ կերպ սահմանափակվել է նոր աշխատանք գտնելու հնարավորությունը։

Այս մասին հայտնի է դարձել, երբ Saks-ի աշխատակիցը Louis Vuitton-ի մենեջերին գրել է, որ աշխատանք է փնտրում։ «Մենք խիստ կանոններ ունենք, որոնց պետք է հետեւենք։ Ցավում եմ»,- ասել է ֆրանսիական նորաձեւության տան ներկայացուցիչը՝ հենվելով համաձայնության վրա։



© NEWS.am STYLE