Մահացել է «Սեքսը մեծ քաղաքում»-ի դերասանուհին

14:01   17 փետրվարի, 2020

87 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասանուհին Լին Кոենը։ Նա կյանքից հեռացել է փետրվարի 14-ին, մահվան պատճառը չի նշվում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով արտիստի մենեջերի խոսքերը։

Картинки по запросу

Կոենն առավել հայտնի է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում իր դերակատարմամբ։ Նա հայտնվել է 13 էպիզոդում Միրանդա Հոբսի՝ (Սինտիա Նիքսոն) Մագդա անունով տան աշխատողի եւ նրա երեխայի դայակի դերում։  

Դերասանուհին նաեւ նկարահանվել է «Քաղցած խաղեր. եւ բռնկվում է կրակը» ֆիլմում, ինչպես նաեւ «Օրենք եւ կարգուկանոն», «Զարմանալի միսիս Մեյզելը» եւ այլ սերիալներում։



© NEWS.am STYLE