«Նա ցանկանում էր բալետի պարուհի լինել». Վոլոչկովան Սոբչակի հետ հարաբերությունների վերաբերյալ նոր փաստեր է բացահայտել

23:19   17 փետրվարի, 2020

Բալետի ռուս սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Սոբչակի կողմից իր հասցեին հերթական հարձակումը։ Քսենիան բալետի արտիստի շպագատներն «անճոռնի» ու «ծիծաղելի» է անվանել։

Картинки по запросу

«Ինձ հատուկ չէ նմանվել մարդուն, որը ցեխ է շպրտում ինձ վրա։ Ինչո՞ւ է նա անում դա։ Որովհետեւ ի սկզբանե Քսենիա Սոբչակ անունը հետաքրքիր չէր ոչ ոքի։ Այդ մարդը թերարժեք է այն առումով, որ ցանկանում էր բալետի պարուհի լինել, բայց չդարձավ։ Նրանք ամբողջ ընտանիքով, երբ Անատոլի Ալեքսանդրովիչ Սոբչակը դեռ ողջ էր, նստած էին Մարինյան թատրոնի առաջին շարքում, ուր ես արդեն պարտիա էի կատարում «Կարապի լճում»»,- հարցազրույցի ընթացքում ասել է Վոլոչկովան։

Картинки по запросу

Բացի այդ՝ Վոլոչկովան վստահ է, որ Սոբչակն իրեն պարզապես նախանձում է։ «Քսենիան ամբողջ կյանքում նախանձում է ինձ։ Հիշեք, երբ անցած տարի նա իմ տուն էր եկել՝ իր YouTube-յան շոուի համար հարցազրույց անցկացնելու։ Անձամբ էր ինձանից բարյացակամ հարցազրույց խնդրել։ Ես առհասարակ խաղաղության կողմնակից եմ եւ միշտ պատրաստ եմ ձեռք մեկնել։ Ես նրան թույլ եմ տվել իմ տուն մտնել։ Բայց ի՞նչ արեց նա։ Թաքնված տեսախցիկներ թողեց իմ տանը։ Ես չեմ ցանկանում քննարկել ու դատապարտել նրան։ Ես պարզապես խղճում եմ նրան»,- հայտարարել է բալետի սկանդալային պարուհին։



© NEWS.am STYLE