Էլթոն Ջոնը համերգի ընթացքում կորցրել է ձայնն ու չի կարողացել զսպել արցունքները

15:07   17 փետրվարի, 2020

Բրիտանացի հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Էլթոն Ջոնը նորզելանդական Օքլենդ քաղաքում համերգի ընթացքում կորցրել է ձայնը եւ ստիպված է եղել ընդհատել այն։ Պատճառ է դարձել թոքաբորբը։ Հեռանալով բեմից՝ երգիչը չի կարողացել զսպել արցունքները. համերգն անց էր կացվում 72-ամյա Ջոնի վերջին համաշխարհային շրջագայության շրջանակներում, գրում է «ՏԱՍՍ»-ը։

View this post on Instagram

A post shared by Elton John (@eltonjohn) on

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք հիվանդությունը կազդի՞ 72-ամյա երգչի համաշխարհային շրջագայության վրա։ Օքլենդում ծրագրված էր Էլթոն Ջոնի եւս երկու ելույթ, ինչից հետո նա պետք է մեկներ Ավստրալիա։

View this post on Instagram

A post shared by Karen Eck (@eckfactor) on

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE