«Մոդել չեմ, բայց երեք կրկնակզակ չունեմ». Սեմենովիչը նեղացել է լրագրողներից

19:39   17 փետրվարի, 2020

Երգչուհի Աննա Սեմենովիչը ծանր է ընդունել անուշադրության մատնված արտաքինի վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հաղորդումները մի լուսանկարի պատճառով։ Օրերս հանրության սեփականությունը դարձան լուսանկարները, որում երգչուհին առանց զարդարանքների է։ Արտիստը համաձայն չէ, որ իր մոտ «երեք կրկնակզակ եւ հսկայական որովայն» են հայտնաբերել։

View this post on Instagram

A post shared by Семенович Анна (@ann_semenovich) on

«Իմ թանկագին լրագրողներ, ես հասկանում եմ ձեզ, ես ինքս լրագրությունից եմ սկել, եւ բոլորին սենսացիա է հարկավոր։ Բայց քաղաքավարության նորմեր կան, եւ որքան հիանալի է, որ մեր ժամանակներում Instagram կա, եւ ես կարող եմ վիճել ձեզ հետ։ Դուք գրում եք, որ երեք կրկնակզակ ունեմ եւ հսկայական որովայն։ Ես ամեն ինչ հասկանում եմ, ես Armani-ի մոդել չեմ, բայց ես նորմալ եմ, առողջ ու գեղեցիկ կին։ Բայց ես երեք կրկնակզակ չունեմ, ինչպես ձեզ ցույց են տվել երրորդ եւ չորրորդ լուսանկարում, ես իմ արտաքինի ապացույցներն ունեմ առաջին երկու տեսանյութերում։ Այդ տեսանյութերում առանց ֆիլտրերի երեւում եմ ես»,- իր միկրոբլոգում գրել է Սեմենովիչը։

Картинки по запросу "семенович instagram"

Որպես դրա ապացույց՝ արտիստը տեսանյութ է հրապարակել, որում երեում է՝ ինչ տեսք ուինի նա իրականում։



© NEWS.am STYLE