Անաստասիա Վոլոչկովան թոշակի պատճառով պատրաստվում է դատական հայց ներկայացնել Մեծ թատրոնի դեմ

20:39   17 փետրվարի, 2020

Բալետի արտիստ Անաստասիա Վոլոչկովան պատրաստվում է դատի տալ Մեծ թատրոնին, քանի որ նրան թոշակ չեն վճարում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Հայտնի արտիստի խոսքով՝ Մեծ թատրոնը պատրաստ է իրեն թոշակի ուղարկել։ Միայն թե Անաստասիան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում հայտնել է՝ առանց դրամական վճարի։ «Բալետի արտիստները վաղ են թոշակի գնում, այդ պատճառով ես 38 տարեկանից թոշակառու եմ։ Ինձ Մեծ թատրոնում այն չեն տալիս, թեեւ աշխատանքային գրքույկը մինչեւ այժմ այնտեղ է։ Ես նրանց ասում եմ. «Բարի մարդիկ, խնդրում եմ, ինձ բաց թողեք։ Ես դեռ 2003թ.-ից չեմ պարում մեծ թատրանում։

Ես ուզում եմ այնտեղից վերցնել աշխատանքային գրքույկս, սակայն այն ինձ չեն տալիս։ Ես նույնիսկ ստիպված եմ եղել թոշակի հետ կապված փաստաբանի դիմել։ Սկզբունքից ելնելոv։ Ծանոթներս ինձ ասել եn, որ ես, հավանաբար, գրոշներ կստանամ, թեեւ ես Ռուսաստանի վաստակավոր արտիստ եմ։ Թեեւ ես ուրախ կլինեմ ցանկացած թոշակի համար, միայն թե այն վճարեն ինձ։ Ես առհասարակ սկզբունքային մարդ եմ»,- բացատրել է Վոլոչկովան։

Картинки по запросу

2003թ.-ին թատրոնի ադմինիստրացիան հրաժարվել է Անաստասիա Վոլոչկովայի հետ ներթական տարեկան պայմանագիրը կնքել՝ սահմանափակվելով չորս ամսով։ Ի պատասխան նա դատական ատյանների է դիմել եւ լրատվամիջոցներում բանավեճ սկսել այդ որոշման իրավաչափության վերաբերյալ։ 2003թ.-ի սեպտեմբերին նա պաշտոնապես հեռացվել է թատերախմբից, ինչը քննարկվել է լրատվամիջոցներում։ Պաշտոնական պատճառն այն է, որ Վոլոչոկովան չի համապատասխանում ֆիզիկական կազմվածքի պահանջներին, եւ հնարավոր չէ նրա համար զուգընկեր գտնել (Մարինյան թատրոնի արտիստ Եվգենի Իվանչենկոն՝ բալետի պարուհու միակ զուգընկերը, վնասվածք ստանալով, չի կարողացել մասնակցել «Կարապի լիճը» բալետին)։



© NEWS.am STYLE