«Եթե ինչ-որ բան լավ չի ավարտվում, ուրեմն՝ դա դեռ վերջը չէ». 8 ոգեշնչող միտք Էդ Շիրանից, որն այսօր նշում է 29-ամյակը

20:05   17 փետրվարի, 2020

Բրիտանացի հայտնի երաժիշտ եւ երգերի հեղինակ Էդ Շիրանն այսօր՝ փետրվարի 17-ին, նշում է ծննդյան 29-ամյակը:

Շիրանն այն երգիչներից է, որի ցանկացած նոր ստեղծագործություն կարճ ժամանակում վերածվում է հիթի: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են՝ Thinking Out Loud, Photograph, Shape of You, Perfect, I Don’t Care… Այս երգերը լսելիս շատ աղջիկներ են երազում, որ երգիչն իր ռոմանտիկ կատարումները նվիրի հենց իրենց, սակայն Շիրանի սրտի եւ երգերի տիրուհին այսօր նրա կինն է՝ Չերի Սիբորնը, որը երգչի մանկության ընկերուհին է եղել: Զույգն ամուսնացել է 2019 թ-ին:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Էդ Շիրանից 8 միտք, որոնք կարող են ոգեշնչող լինել կյանքի որոշակի փուլերում:

«Չեմ կարող ասել, թե որն է հաջողության գրավականը, բայց ձախողմանը՝ միանշանակ մարդկանց միշտ գոհացնել փորձելն է»:

«Վերջում ամեն ինչ լավ է լինում: Եթե լավ չի ավարտվում, ուրեմն՝ դա դեռ վերջը չէ»:

«Երբ ինչ-որ մեկը խորհուրդ է տալիս, որ փոխվես, ուղարկիր նրան գրողի ծոցը»:

«Բոլորի հետ սիրալիր եղիր, միշտ ժպտա եւ գնահատիր ունեցածդ, քանի որ վաղը շատ բան կարող է փոխված լինել»:

«Հաջողությունը ցանկացած պարագայում ամենալավ վրեժն է»:

«Ես սկսում եմ ապրել այն ժամանակ, երբ աշխարհն իմ դեմ է շրջվում»:

«Կյանքում ամենավատ բաները տեղի են ունենում, որպեսզի մեզ ազատագրեն»:

«Բացասական մտածելակերպը երբեք ճիշտ տեղ չի տանում, այնպես որ՝ միշտ ժպտա»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE