«Վեց անգամ ցանկացել եմ ջնջել սոցիալական ցանցերի էջերը». Տատյանա Բրուխունովան խոստովանել է, որ հրապարակայնությունը փչացնում է իր կյանքը

22:15   17 փետրվարի, 2020

Եվգենի Պետրոսյանի 30-ամյա կինը՝ Տատյանա Բրուխունովան, հոգնել է հանրային լինելուց։ Այդ առիթով իր ապրումների մասին նա հայտնել է հետեւորդներին։

Հումորիստի օգնականը Instagram-յան էջում պատմել է, որ իրեն առհասարակ դուր չի գալիս այն հայտնիությունը, որը նա ստացել է վերջին շրջանում։ Բրուխունովան հայտարարել է, որ իnքն առհասարակ հանրային մարդ չէ։

«Վերջին երկու տարիների ընթացքում նվազագույնը վեց անգամ ցանկացել եմ ջնջել սոցիալական ցանցերի բոլոր հաշիվները։ Ոչ, ես սոցիոֆոբ չեմ։ Ես սիրում եմ շփումը, բայց ինձ սարսափի աստիճանի վախեցնում է միտումը, որ ինձ քննարկում են կեղտոտ լրատվամիջոցները»,- հայտարարել է նա։

Ընդ որում, նա նշել է, որ սիրում է շփումը, սակայն Բրուխունովային դուր չի գալիս, որ օտար մարդիկ նրա հետ այնպես են վարվում, կարծես ինքը նրանց ինչ-որ բան է պարտք։ Տատյանան պատմել է, որ այս շրջանում չի ձգտում նոր ծանոթություններ հաստատել։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ նրան ավելի քիչ են հետաքրքիր անձինք հանդիպում։ Հումորիստի սիրելիի խոսքով՝ ինքը գնահատում է իր անձնական տարածքը։

«Ո՛չ, եւ միլիոն անգամ ոչ։ Ես հանրային մարդ չեմ եւ այսօր ես միայն մի ցանկություն ունեմ, որ իմ մասին մոռանան կեղտոտ ձեռքերով ու անազնիվ բնազդներով մարդիկ, որոնք փչացնում են «լրագրող» մասնագիտությունը»,- գրել է Բրուխունովան։

Աղբյուրը՝ 5tv.ru



© NEWS.am STYLE