Նվազագույն շպար. Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը

21:41   17 փետրվարի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվությոն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Հռիփսիմեն առօրյա կերպարում է. նա սեւ բլուզ է կրում, նույն գույնի գլխարկ։ Երգչուհին արձակել է մազերը եւ նվազագույն շպարով է։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Օրերս հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված էր ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Երգչուհին վառ կերպարում էր, նա հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։



© NEWS.am STYLE