«Քույրեր». Իրինա եւ Լուսինե Թովմասյանների ջերմ լուսանկարը

22:41   17 փետրվարի, 2020

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում Իրինան լուսանկար է հրապարակել քույրիկի՝ «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի հետ։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Գեղեցկուհի քույրերը ձմեռային կերպարում են։ Մեկնաբանությունների հատվածում Իրինան մի քանի հեշթեգ է օգտագործլ, այդ թվում «քույրեր», «Իտալիա»։

Օրեր առաջ Իրինա Թովմասյանն ընկերների հետ տոնել է իր 38-ամյակը: Թերեւս ամեն տարի Իրինան իր տարեդարձն օրիգինալ կերպով է նշել, այս տարի էլ բացառություն չէր: Գեղեցկուհի մայրիկը հատուկ dress code էր սահմանել` 80-ականների ոճը: News.am Style-ը նույնպես ներկա էր ամենաուրախ ու ամենախենթ տարեդարձին:



© NEWS.am STYLE