«Ապշեցնող մարմին». Ջենիֆեր Լոպեսը՝ սպիտակ լողազգեստով (ֆոտո)

10:16   18 փետրվարի, 2020

Յուրաքանչյուր լուսանկարով ու յուրաքանչյուր անգամ հանրությանը ներկայանալով՝  Ջենիֆեր Լոպեսը երկրպագուներին էլ ավելի է ցնցում մարմնի ու դեմքի գեղեցկությամբ։ Երգչուհին ու դերասանուհին, ինչպես նաեւ մարզիչներից, կոսմետոլոգներից ու մերսողներից կազմված նրա խումբը ջանասիրաբար աշխատում են արտաքինի վրա։

Instagram-յան պաշտոնական էջում հայտնված լուսանկարը, որում Ջեյ Լոն սպիտակ լողազգեստ է կրում, հետեւորդներից ոչ մեկին անտարբեր չի թողել՝ իդեալական մկանուտ որովայն, բարակ գոտկատեղ, գեղեցիկ կազմվածք։ «Թուլացած ու լիցքավորված»,- Լոպեսն այսպես է մակագրել լուսանկարը։ Երկրպագուները հաճոյախոսություններ չեն խնայել. «Իդեալական», «ինչպիսի ապշեցող մարմին»։

Երգչուհին խոսոտովանում է. նրա իդեալական կազմվածքի գաղտնիքն ամենաօրյա մարզումներն են։ Եվ իսկապես հարգանիք է արժանի, թե ինչպես է 50-ամյա Լոպեսը մարզվում։ Չէ որ այս դեպքում գաղտնիքը մարզիչները չեն. կարեւորը ցանկությունն է։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ GQ, Instagram



© NEWS.am STYLE