«Ռոնալդուին մնում է միայն լաց լինել». Իրինա Շեյքի բնական գեղեցկությունը (ֆոտո)

13:17   18 փետրվարի, 2020

Կրիշտիանու Ռոնալդուի եւ Բրեդլի Քուփերի նախկին սիրելիին իրավացիորեն համարում են մեր ժամանակների ամենագեղեցիկ կանանցից մեկը։

Իրինան հայտնի ապրանքանիշի համար գովազդային արշավից ոճային կադր է հրապարակել։ Ռուս հայտնի գեղեցկուհին կիսաթափանցիկ, կանաչ գույնի բլուզ է կրում, որը ներդաշնակ է նրա աչքերի գույնի հետ։ Հագուստը երկրորդ մաշկի նման ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Շեյքը ներկայացել է գրեթե առանց դիմահարդարման՝ ցույց տալով իր բնական գեղեցկությունը։

Իրինայի երկրպագուները հիացել են նրա հմայիչ կերպարով։ «Իսկական թագուհի», «դուք աննկարագրելի գեղեցկություն ունեք», «Ռոնալդուին մնում է միայն լաց լինել», «առեղծվածային ջրահարս», «անհուն աչքեր», «աշխարհում ձեզանից հիասքանչ կին չկա»,- մեկնաբանություններում գրել են Շեյքի հետեւորդները։

Թոփ-մոդելի կյանքում հիմա թեժ շրջան է։ Նա ցուցադրությունների է մասնակցում Լոնդոնում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում, որտեղ աշուն-ձմեռ 2020 հավաքածուներն են ներկայացնում շատ երկրների լավագույն դիզայներներ։

Աղբյուրը՝ Instagram, Cosmo, E!News



© NEWS.am STYLE