«Հիասքանչ զույգ». Շուշաննա Թովմասյանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

12:11   18 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Սեւ-սպիտակ լուսանկարում զույգը մեղմ գրկախառնված է։ Շուշաննան նուրբ կերպարում է. նա բաց գույնի սվիտեր է կրում, արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ «Սերը գեղեցիկ է»,- հրապարակումն անգլերերով մակագրել է դերասանուհին։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Հիասքանչ զույգ»։   

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին նուրբ կերպարում էր։ Նա սեւ զգեստ էր կրում եւ արձակել էր Մազերը։ Շուշաննան արտահայտիչ շպար էր ընտրել, կերպարն ամբողջացրել խոշոր աքսեսուարներով՝ ականջօղեր։



© NEWS.am STYLE