«Կսկսես աշխարհն ավելի լավ հասկանալ». Իվետա Մուկուչյանի վառ ու հմայիչ կերպարը

14:44   18 փետրվարի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իվետան վառ կերպարում է։ Նա կարմիր հագուստ է կրում, հետաքրքիր զուգագուլպա եւ կարմիր երկարաճիտ կոշիկներ։ Երգչուհին արձակել է մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել՝ թեւնոց եւ ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը։ «Խոսիր քիչ… Լսիր շատ… Կսկսես աշխարհն ավելի լավ հասկանալ»,- հրապարակումը մակագրել է նա։  

Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր իր բեմական կերպարը։ Իվետա Մուկուչյանը սեւ, քարերով զարդարված բոդի էր կրում, ինչն ընդգծել էր նրա անթերի կազմվածքը։ Իվետան արձակել էր վարսերը, ընտրել վառ շպար։ Հրապարակմանը կից երգչուհին հարց էր ուղղել երկրպագուներին՝ գրելով․ «Ո՞վ է դիտել ելույթս»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել միշտ ոճային երգչուհուն։

 



© NEWS.am STYLE